Բուխարեստում շարունակվում է ծանրամարտի U 20 եւ U 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Մինչեւ այսօր մրցահարթակ մտած Հայաստանի հավաքականի անդամներից միայն 20-ամյա 55 կգ քաշային Մոնթե Մխիթարյանն է փոքր ոսկի նվաճել պոկում վարժությունում:
Այսօր հետեւելու ենք մեր 5 ծանրորդների՝ 20 տարեկանների պայքարին մասնակցող 81 կգ քաշայիններ Ռաֆիկ Հարությունյանի եւ Կարեն Մարգարյանի, 89 կգ քաշայիններ Կարեն Ավագյանի եւ Արա Աղանյանի, ինչպես նաեւ 23 տարեկանների առաջնությանը մասնակցող 81 կգ քաշային Լիանա Գյուրջյանի մրցելույթներին, որոնք ըստ նախնական հայտերի պայքարելու են մրցանակային տեղերի, այդ թվում՝ ոսկե մեդալի համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ