Բրատիսլավայում ԵԱՀԿ գործող նախագահի միջնորդությամբ մոտ ժամանակներս սպասվելիք ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի գնահատմամբ, Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի հերթական հանգրվանն է լինելու, բայց այդ հանդիպումից մեծ ակնկալիքներ չկան եւ չեն կարող լինել:
«Փաստացի, մենք այս պահին դիրքային պայքարի փուլում ենք, երբ բանակցային գործընթացում նոր դիրքեր ենք փորձում նվաճել: Բանակցային գործընթացն այս պահին առարկայական չէ»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասաց Շիրակ Թորոսյանը:
Մանրամասները՝ տպագիր «Առավոտ»-ի վաղվա համարում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև