Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանով. Առնվազն զավեշտալի են հոդվածագրի, իսկ միգուցե Նիկոլի «կոկորդիլոսի արցունքները» Կարապետյանին վարչապետ չառաջադրելու վերաբերյալ

Հոկտեմբեր 24,2019 13:25

Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը, իսկ իրականում՝ չեմ բացառում, որ հենց ինքը, փորձել է պատասխանել իմ կողմից հնչեցրած մտքին, թե նա կերազեր հասնել մինչհեղափոխական կառավարության 10.7 տնտեսական ակտիվության ցուցանիշին, մեղադրելով ՀՀԿ-ին Կարեն Կարապետյանին վարչապետ չառաջադրելու մեջ:

•Նախ, առնվազն զավեշտալի են հոդվածագրի, իսկ միգուցե Նիկոլի «կոկորդիլոսի արցունքները» Կարապետյանին վարչապետ չառաջադրելու վերաբերյալ:

Փաշինյանը չի հերքում, որ մինչև իր թավշյա իշխանազավթումը տնտեսության վիճակը անհամեմատ ավելի դրական է եղել և չի վիճարկում իր ներկայացրած՝ խոստացված տնտեսական հեղափոխությունից եւ թռիչքաձեւ զարգացումից կիլոմետրերով հեռու տնտեսական ցուցանիշը:

•Ավելին, չգիտես ինչու՝ միտումնավոր մոռանում է, որ Կարեն Կարապետյանի կառավարության համար Հանրապետականը նույնքան պատասխանատվություն է կրել և կրում, որքան Վազգեն Սարգսյանի, Արամ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի կառավարությունների համար:

Հետևաբար, այդ կառավարության և՛ բացթողումների, և՛ ձեռքբերումների քաղաքական պատասխանատուն Հանրապետականն է, այդ թվում նաև՝ 10.7 տնտեսական ակտիվության:

•Փաշինյանը հերթական անգամ ապացուցեց երկու բան.
1.Որ քաղաքական օրակարգ չունի և մնացել է անցյալում:
2.Այսօրվա քայլող իշխանության հիմնական այլընտրանքը շարունակում է մնալ Հանրապետականը:

•2018-ի ապրիլից պնդել ու պնդում եմ, որ այս իշխանազավթումը թավշյա չէր և, առավել ևս, զուտ հայկական չէր: Ժամանակը ցույց տվեց, որ 1.5 տարվա ընթացքում մեր ամենակարևոր ոլորտում՝ անվտանգությունում, մենք ունենք լուրջ խնդիրներ, և դրա լավագույն գնահատականը տվել է Փաշինյանի կողմից գեներալ-մայորի ուսադիրներ ստացած ԱԱԾ նախկին պետը:

•Իսկ Հանրապետականի քայլերը վերլուծելու փոխարեն, Փաշինյանը թող ասի՝ ու՞ր է խոստացված թռիչքային զարգացումը, ներդրումները, ներգաղթը, աղքատության կրճատումը և, վերջապես, ու՞ր է կորել նրա կախարդական փայտիկը:

Հ.Գ. Փաշինյանի այս ջղաձգումները ցույց տվեցին, որ Հանրապետականը ճիշտ ուղղությամբ է շարժվում: Շուրջ 60.000 ձայնը, կարծում եմ՝ ինքն էլ գիտի՝ ավելի շատ է եղել, դրա վառ ապացույցը:

Իսկ Շարմազանովի և Աշոտյանի համար մի անհանգստացիր: Մենք ենք ընտրել թե՛ մեր կուսակցությունը, թե՛ առաջնորդին և թե՛ պայքարի ճանապարհը, որի համար ոչ միայն չենք փոշմանել, այլ ընդհակառակը՝ պարզ կարող ենք նայել ցանկացածի աչքերին:

Եվ վերջում, մի շտապեք հապճեպ եզրահանգումներ անել: Ինչպես ասում են՝ еще не вечер.

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

ՀՀԿ խոսնակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031