Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մկրտված չլինեի, Հրայր Թովմասյանին կխնդրեի, որ իր սանիկը լինեմ». Նարեկ Մալյան

Հոկտեմբեր 24,2019 12:56

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է երկու օր առաջ ձերբակալված, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով նիստը: Քիչ առաջ դատարանը հրապարակեց որոշումը` Արսեն Բաբայանը երկու ամսով կալանավորվեց:

Պաշտպաններից Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօրվա որոշմամբ դատարանը ոչ իրավաչափ է համարել նաեւ Արսեն Բաբայանի ձերբակալությունը: Ըստ պաշտպանի, այս երկու որոշումները միմյանց հակասում են, բայց այս դեպքում, միայն ամրագրվում է, որ մարդու իրավունքը խախտվել է եւ նա կարող է դիմել փոխհատուցման պահանջով: Դատարանը մերժել է նաեւ Արսեն Բաբայանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը:

Արսեն Բաբայանի հետ կատարվողը պաշտպանը քաղաքական գործընթաց է համարում:

Մանրամասները`տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/700036633822535/

Հիշեցնենք, Արսեն Բաբայանը մեղադրվում է այլ անձանց հետ իշխանություն յուրացնելու մեջ:

Դատարանի մոտ էին հավաքվել Արսեն Բաբայանի աջակիցներն ու ընկերները, «Վետո» նախաձեռնության անդամները: Վերջիններս եկել են`«Պահանջում ենք ապօրինի ազատազրկել Արսեն Բաբայանին» պաստառներով: Նախաձեռնության համակարգող Նարեկ Մալյանն ի պատասխան Aravot.am-ի ասաց, որ այս պահին իրենց եւ իշխանության շահերը համընկել են ու այդ է պատճառը, որ իրենք սատարում են «թավշյա, ոչ բռնի իշխանություններին» եւ պահանջում են ապօրինի ազատազրկել Արսեն Բաբայանին: Նա գտնում է, որ Արսեն Բաբայանը «պինդ» տղա է եւ հանուն «մեծ գործի» կարող է մի քիչ էլ կալանավորված մնալ:

Արսեն Բաբայանի կալանավորմամբ, ըստ Նարեկ Մալյանի, ավելի հեշտ կլինի հանրությանը բացատրել գործող իշխանության գործողությունների էությունը, քանի որ եթե Մանվել Գրիգորյանի, Արամ Սիմոնյանի եւ այլ դեպքերում, ըստ նրա, իշխանության շոուներն մարսվում էին հասարակության կողմից, այս պարագայում անհնար է, քանի որ Արսեն Բաբայանը կոռումպացված, թալանչի չէ: Նարեկ Մալյանը դեմ չէ «հանուն մեծ գործի» ինքն էլ ազատազրկվի: Նման պատրաստակամություն հայտնեց նաեւ Երեւանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը:

Նարեկ Մալյանն ասաց նաեւ, որ եթե մկրտված չլիներ, կմկրտվեր եւ Հրայր Թովմասյանին կխնդրեր, որ նրա սանիկը լինի:

Այլ մանրամասները`տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/527348444732005/

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031