Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Բաբաջանյան. Շրջանառության մեջ եմ դնելու օրենքի նախագիծ, որով առաջարկվում է, որ խորհրդարանը իրավաքաղաքական գնահատական տա ՍԴ նախորդ երկու տասնամյակների գործունեությանը. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 24,2019 12:51

«Ցավում եմ Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի համար եւ մարդկայնորեն չէի ցանկանա երիտասարդ մարդուն տեսնել անազատության մեջ։ Սակայն եթե դա է պահանջում արդարադատության հաստատումը, ապա որքան էլ ցավալի՝ պետք է ընդունել այդ իրողությունը եւ սպասել ընթացքին»։ «ՀԺ»–ի հետ զրույցում երեկ նման կարծիք հայտնեց պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով իր դիմումի հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրգործին եւ այդ քրգործի շրջանակներում աղմկոտ զարգացումներին։

 -Գագիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե իրեն չեն ստիպել հրաժարական տալ, իսկ Արա Բաբլոյանն ու Արսեն Բաբայանը չեն ընդունում իրենց առաջադրված կասկածն ու մեղադրանքը։ Արսեն Բաբայանն, օրինակ, իր նկատմամբ իրականացվողը քաղաքական հետապնդում է համարում; Արդյո՞ք դո՞ւք կարող էիք որեւէ մեկի նկատմամբ քաղաքական հետապնդում նախաձեռնել։

-Ինչպես նշեցի, ես վստահում եմ իրավապահ մարմիններին եւ այս փուլում ձեռնպահ եմ մնում հավելյալ գնահատականներից։ Կընդունեն նրանք իրենց մեղքը, թե ոչ, ինչ կպարզվի Գագիկ Հարությունյանի հրաժարականի դրդապատճառների հետ կապված՝ ցույց կտա ժամանակը եւ նախաքննության ընթացքը։

Ինչ վերաբերում է կոնկրետ Արսեն Բաբայանին եւ Արա Բաբլոյանին՝ ապա անկեղծորեն ասեմ, ցավում եմ նրանց համար եւ մարդկայնորեն չէի ցանկանա երիտասարդ մարդուն տեսնել անազատության մեջ։ Սակայն եթե դա է պահանջում արդարադատության հաստատումը, ապա որքան էլ ցավալի՝ պետք է ընդունել այդ իրողությունը եւ սպասել գործի ընթացքին։

-Պարոն Բաբաջանյան, երեկ տված հարցազրույցում դուք նշել եք, որ ձեր թիրախը Արսեն Բաբայանը չէ, եւ նպատակը նրա ձերբակալումը չէ: Ո՞վ պետք է պատասխանատվության ենթարկվի, որ ձեզ բավարարի ձեր դիմումի հիման վրա հարուցված քրգործի ընթացքը։

-Իմ դիմումի նպատակը ոչ թե անձինք կամ պաշտոնյաներն են, այլ, ինչպես նշեցի, երկրում սահմանադրական  արդարադատության հաստատումը։ Դա, ի դեպ, մեկ քայլանի գործողություն չէ, այլ բազմաշերտ, բազմագործոն գործընթաց, որի շրջանակներում նաեւ ես առաջիկայում Ազգային ժողովում շրջանառության մեջ եմ դնելու օրենքի նախագիծ, որով առաջարկվում է, որպեսզի խորհրդարանը իրավաքաղաքական գնահատական տա Սահմանադրական դատարանի նախորդ երկու տասնամյակների գործունեությանը, ինչի արդյունքում հնարավոր կլինի հասնել նաեւ ՍԴ անդամների անհատական լյուստրացիայի։ Այս տիրույթում են իմ դիմումի նպատակները եւ ես բավարարված կզգամ ոչ թե այս կամ այն պաշտոնյայի ձերբակալությամբ, այլ այն ժամանակ, երբ բոլոր այս քայլերի արդյունքում Հայաստանում կհաստատվի սահմանադրական  արդարադատություն եւ կգործի հասարակության վստահությունը վայելող Սահմանադրական դատարան։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031