Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մակունցը հայտարարեց, որ Սեւանա լճի հետ կապված նախագծին «Իմ քայլը» խմբակցությունը քվեարկելու է ազատ

Հոկտեմբեր 24,2019 12:45

ԱԺ-ում երեկ քննարկվել էր «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» հարցը: Նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն է, որն առաջարկում է հետեւյալը՝ եթե Սեւանա լճում նախորդ տարվա համեմատ ջրի մակարդակը իջնի, ապա անկախ նրանից, թե գյուղատնտեսության մեջ ի՞նչ տարի լինի, ինչքան էլ ջրի պակաս կա, Սեւանա լճից չպետք է ջուր բաց թողնել: Քանի որ խմբակցության ներսում էլ կարծիքները կիսվում էին, այսօր նախագծի քվեարկությունից առաջ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ այս նախագծին «Իմ քայլը» խմբակցությունը քվեարկելու է ազատ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ հայտարարեց, որ մտահոգություններ ունեն ու գտնում են, որ նախագիծը զուտ խորհրդանշական բնույթ է կրելու. «Մենք հիմա ձեռնպահ կքվեարկենք, եթե մեր մտահոգությունները փարատվեն, կքվեարկենք կողմ»:

Նախագիծն ընդունվեց 73 կողմ, 8 դեմ, 37 ձեռնպահ ձայներով:

Միաձայն ընդունվեց նաեւ քիչ առաջ քննարկված «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի համաձայն պատերազմական գործողությունների, ռազմական դրության ժամանակ առողջապահության նախարարությունն է կառավարելու ինչպես իր ենթակայության տակ գտնվող բուժհիմնարկները, այնպես էլ մասնավոր հիվանդանոցները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031