Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե այդ փաստաթղթի մուտքագրման ամսաթիվը չփոխվեր, 2018-ին Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ կդառնար ոչ թե մինչեւ 2030 թ., այլ ընդամենը 6 տարով.«Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 24,2019 12:25

Նախկին իշխանությունների «իրավապաշտպան գունդը» ցնծության մեջ է՝ Հայաստանում նոր «քաղբանտարկյալ» է հայտնվել։ Խոսքը ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի մասին է, որը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու (պարզ ասած՝ ինչ-որ փաստաթղթի ստացման ամսաթիվ կեղծելու) մեջ։ Ու հիմա նախկիններին սատարողներն ահավոր աղմուկ են բարձրացրել՝ «սա խայտառակություն է», «սկի 37 թվին սենց բաներ չէին լինում», «ո՞վ է տեսել, որ նման չնչին բանի համար մարդուն ազատազրկեն», «սա ակնհայտ քաղաքական հալածանք է», եւ այլն։ Մի խոսքով՝ ի՞նչ կարիք կար նման չնչին բանի համար անհանգստացնել, մարդը «մի մուշտի է տվել», եւ վերջ։

Իրականում դա, իհարկե, այնքան էլ անմեղ «վրիպակ» չէր։ Առանց իրավական նրբություններին մանրամասն անդրադառնալու՝ պարզապես նշենք, որ եթե այդ փաստաթղթի մուտքագրման ամսաթիվը չփոխվեր, 2018-ին Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ կդառնար ոչ թե մինչեւ 2030 թ., այլ ընդամենը 6 տարով (համենայն դեպս՝ ըստ Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության)։ Այսինքն՝ Արսեն Բաբայանն ինչ-որ փաստաթղթում ինչ-որ թիվ է փոխել, որի արդյունքում ՀՀ առանցքային ինստիտուտներից մեկի ղեկավարի պաշտոնավարման ժամկետն ըստ էության ապօրինաբար երկարացվել է:

Հարց է ծագում՝ կարելի՞ է սա համարել պատահական վրիպակ։ Նույն հաջողությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է ասել «լավ, ի՞նչ եք իրար խառնվել, հիմա նախագահի թեկնածուն 25 տոկոս էր ստացել՝ սխալվել գրել եմ 52, արժե՞ մի թվի համար մեղադրել, հո 37 թի՞վը չի»։ Եվ ընդհանրապես՝ եթե ինչ-որ մեկը պաշտոնեական կեղծիք է կատարում, որը քաղաքական լուրջ հետեւանքներ է ունենում, կարելի՞ է այդ կեղծիքի համար պատասխանատվության կանչելը համարել քաղաքական հետապնդում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031