Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հոգեբուժական հիվանդանոցում շուրջ 33 հիվանդի մոտ աղիքային վարակ է ախտորոշվել. «Հրապարակ»

Հոկտեմբեր 24,2019 11:27

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում՝ Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցում, շուրջ 33 հիվանդի մոտ աղիքային վարակ է ախտորոշվել/ հարցմանն ի պատասխան՝ հայտնել են առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնից։

«Ի պատասխան Ձեր՝ 2019 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմին կատարած առցանց հարցմանը, տեղեկացնում եմ, որ 2019 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Երեւան քաղաքային կենտրոն» մասնաճյուղից ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնին ներկայացվել է տեղեկատվություն, որ հոկտեմբերի 13-ին «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ից ստացվել է շտապ հաղորդում աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ թվով 33 հիվանդների վերաբերյալ։

Ներկայացված տեղեկատվության հիմքով հոկտեմբերի 17-ին առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ՝ հոկտեմբերի 17-ից մինչեւ 24-ը ներառյալ ք. Երեւան, Նուբարաշենի թիվ 1/3 հասցեում գործող «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում զննում իրականացնելու եւ ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի ապրիլի 9-ի թիվ 14-Ն հրամանով հաստատված «Աղիքային վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողություն» N1 3.1.1-027 եւ ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով հաստատված «Խմելու ջուր։ Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ։ Որակի հսկողություն» N2-III- Ա2-1 սանիտարահամաճարակաբանական կանոններով եւ նորմերով սահմանված պահանջների պահպանումը պարզելու նպատակով։ Հայտնում ենք նաեւ, որ վերոհիշյալ՝ 2019 թվականի հոկտեմբերի 17-ին հարուցված վարույթը դեռեւս ընթացքի մեջ է, հետագա ընթացքի եւ արդյունքների մասին Ձեզ կտեղեկացվի լրացուցիչ»,– «Հրապարակի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնեց առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031