Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան բողոքի նոտա կհղի Երևանին՝ կապված զենքի տենդերի չեղարկման հետ

Հոկտեմբեր 24,2019 11:44

Մոսկվան բողոքի նոտա կհղի Երևանին՝ կապված զենքի տենդերի չեղարկման հետ, որին մասնակցել է ORSIS ռուսական ընկերությունը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով  փաստաթղթի տեքստի պատճենին:

Տեղեկատվության համաձայն՝ բողոքի նոտան արդեն գտնվում է Ռուսաստանի ԱԳՆ-ում և առաջիկայում դիվանագիտական ալիքներով կփոխանցվի հայկական կողմին:

2019թ. հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի փոխնախարար Օլեգ Ռյազանցևի կողմից ստորագրված և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հասցեագրված նոտայում ասվում է, որ տվյալ տենդերում ORSIS ընկերության մասնակցության հայտը մերժվել է՝ «առանց որևէ հիմքի», իսկ ընկերությունը ներառվել է ՀՀ զինված ուժերի «ոչ բարեխիղճ մատակարարների» ցանկում: Նշվում է նաև, որ  Հայաստանի Պաշտպանության նախարարությունը «դիմել է բանկ՝ պահանջելով   տենդերի մասնակցության բանկային երաշխիք», թեպետ ըստ օրենքի ընկերությունը պետք է նման փոխհատուցում վճարեր, եթե շահեր տենդերը:

Նշենք, որ 2019 թվականի օգոստոսին ORSIS ընկերությունը հայտարարել էր, որ մի քանի միլիոն դոլարի զենքի մատակարարման մրցույթի տապալումից հետո Հայաստանում հարուցվել է քրեական գործ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031