ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ֆինանսների նախարարին հանձնարարել է չեղարկել Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» գործողությունից հետո Թուրքիայի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները:
«Անցած հինգ օրերի ընթացքում դուք տեսաք, որ հրադադարի ռեժիմը սիրիական սահմանին պահպանվում է, պահպանվում է շատ լավ… Այսօր առավոտյան Թուրքիայի կառավարությունից իմ աշխատակազմին հայտնել են, որ իրենք դադարեցնում են ռազմական գործողությունը Սիրիայում»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Թրամփի խոսքով՝ հենց Միացյալ Նահանգներն է պայմանավորվել Անկարայի հետ հնգօրյա հրադադարի շուրջ, ինչը թույլ է տվել քրդերին հանգիստ հեռանալ Թուրքիայի հետ սահմանից: «Այս արդյունքին մենք ենք հասել, մենք՝ Միացյալ Նահանգները, այլ ոչ թե ինչ-որ ուրիշ երկիր»,-ասել է Թրամփը՝ ընդգծելով, որ Վաշինգտոնի ջանքերի շնորհիվ «հաջողվեց պահպանել բազում քրդերի կյանք»:
ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ Սիրիայի նավթային շրջաններում կշարունակի մնալ ամերիկացի զինվորականների փոքրաթիվ կոնտինգենտ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ