Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան ու Անկարան եկել են համաձայնության Սիրիայի հարցում. «Ամերիկայի ձայն»

Հոկտեմբեր 23,2019 23:40

Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջեյմս Ջեֆրին ասում է, որ Թուրքիան տրամադրված էր հարձակվել ընդդեմ քրդերի անկախ ամերիկյան զորքերի առկայությունից: Սենատում լսումների ժամանակ նա նշել է, որ ամերիկյան որոշ ստորաբաժանումներ դեռևս Սիրիայում են և համագործակցում են քրդերի հետ

Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության են հասել Սիրիայի սահմանային շրջանների վերահսկողության հարցում, որով քրդական զորամիավորումները պետք է հեռանան Թուրքիայի ու Սիրիայի սահմանային գոտուց: Համաձայնությունը չի ընդգրկել Թուրքիայի կողմից արդեն գրավված շրջանները:

ԱՄՆ սենատոր Բոբ Մեննեդեսը քննադատեց Թուրքիային որպես ՆԱՏՕ-ի դաշնակից, որը համաձայնություն է կնքում Մոսկվայի հետ:

«Եթե նախկինում կային որոշակի կասկածներ, ապա այժմ ամեն ինչ պարզ է Էրդողանի մտադրությունների մասին՝ էթնիկ զտման անցկացում հյուսիս-արևմտյան Սիրիայում ի հաշիվ տարածաշրջանային կայունության, ներառյալ Դաեշ-ի դեմ պայքարի և ԱՄՆ ու ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների հետ հարաբերությունների» ,- ասել է սենատորը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031