Լրահոս
Օրվա լրահոսը

«Արսեն Բաբայանը ոչ թե քաղբանտարկյալ է, այլ նույնիսկ քաղպատանդ է». Դատարանը քննում է Արսեն Բաբայանին կալանավորելու հարցը

Հոկտեմբեր 23,2019 22:00

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր Արսեն Բաբայանի կալանավորման հարցը: Նիստը ընթանում է, Արսեն Բաբայանը, փաստաբանները դատարանում են:

Արսեն Բաբայանին սատարելու համար դատարանի դիմաց էին Միհրան Հակոբյանը, Ռուբեն Մելիքյանը, Նարեկ Սամսոնյանը եւ այլ գործիչներ: Վերջինս հայտարարեց, որ եկել է, քանի որ վստահ է՝ մի օր էլ իր համար են գալու:

Սամսոնյանը խոսեց ավտորիտարիզմի, իրավական ռեպրեսիվ գործողությունների մասին. «Մենք ամեն հնարավոր սցենարի պատրաստ ենք: Արսեն Բաբայանը ապօրինի ձերբակալվել է եւ հիմա էլ ապօրինի կալանավորվելու է: Մենք գործ ունենք համակարգի հետ, որն առանց որեւէ ավել-պակաս հարցերի ամեն հնարավոր ձեւով կատարում է այն հրամանները, որոնք տրվում են ուղիղ Նիկոլ Փաշինյանից: Նույնը Հրայր Թովմասյանի բարեկամների դեպքում է: Սա ճնշում է՝ ՍԴ-ն ուզուրպացնելու: Ոչ միայն  Արսեն Բաբայանն է քաղբանտարկյալ, այլեւ շատ մարդիկ են ու լինելու են: Մենք ապրում ենք մի ընտանիքի դիկտատուրայի պայմաններում: ԱԱԾ-ն աշխատում է ուղիղ Նիկոլի հետ, գլխավոր դատախազը, եթե շատ մեղմ ասենք, վաղուց Նիկոլի ստրուկն է դարձել, ՀՔԾ-ի Սասունին Խաչատրյան գիտենք ինչ է անում: Այսինքն, մի ողջ իրավապահ համակարգ ունենք՝ ամբողջությամբ պառկած է մի ընտանիքի ու մի մարդու տակ»:

Խոսելով ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի մասին՝ Սամսոնյանն ասաց. «Արա Բաբլոյանն այսօր ասաց, թե իրեն վիրահատությունից են հանել, ստիպել են, որ պարտադիր գնա, ի դեպ, այնպիսի վիրահատությունից, որը Հայաստանում առաջին անգամ էր լինում: Այսինքն, այդ մարդիկ, եթե կարան անցանկալի պաշտոնյայի թոշակառու հորը, աղջիկներին կանչեն հարցաքննության, կարող են նաեւ բժշկին վիրահատարանից հանել եւ տանել: Ես իրոք, զարմանում եմ, թե ինչու չեն կալանավորել Արա Բաբլոյանին: Բոլորին պետք է կալանավորեն, դրսում մնան Նիկոլը, Ստյոպա Սաֆարյանը ու մի քանի հոգի»:

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն ասաց, որ Արսեն Բաբայանի հետ աշխատել է ու այն քայլերը, որ կատարվում են նրա հետ, բացահայտ ապօրինությունների դաշտից են: Նարեկ Մալյանի խոսքով՝ Արսեն Բաբայանը ոչ թե քաղբանտարկյալ է, այլ նույնիսկ քաղպատանդ է:

Ռուբեն Մելիքյանն ասաց, որ անհեթեթ է, որ տեխնիկական նման խնդրի համար մարդու են ձերբակալում: Նա ասաց, որ, հավանաբար, այսօր որոշում չի հրապարակվի, նիստը կավարտվի շատ ուշ, մանրամասների մասին խոստացավ իր ֆեյսբուքյան էջով տեղեկացնել:

Քիչ առաջ Ռուբեն Մելիքյանը հայտնեց. «Նիստն ավարտվեց։ Արսեն Բաբայանի ազատության հարցով դատական ակտի հրապարակումը վաղը՝ հոկտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031