«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում ամերիկաբնակ հայ պատմաբան, պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը (քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրն է – հեղ.) հանդես եկավ դասախոսությամբ:
Պրոֆեսորն անդրադարձավ ցեղասպանության տարիներին տեղի ունեցած տեղահանություններին, ինքնապաշտպանական մարտերին, ձևավորված Սփյուռքին, աշխարհի տարբեր կետերում ձևավորված հայրենակցական միություններին։
Այնուհետև Հովհաննիսյանն ասաց, որ 1940-ական թվականներին, Երկրորդ համաշխարհային տարիներին Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնվեց տեղի ունեցող գլոբալ գործընթացներով պայմանավորված, Հրեաների ցեղասպանություն և այլն։ Ռիչարդ Հովհաննիսյանը նշեց, որ հրեա մի խումբ փորձագետներ սկսեցին համեմատություններ, ուսումնասիրություններ անել տեղի ունեցած ցեղասպանությունների միջև։
Ըստ նրա՝ նրանք մի շարք ընդհանրություններ գտան ցեղասպանության պատճառներում։ «Ամենալավ պահն այն է, երբ աշխարհը զբաղված է», – ցեղասպանություն իրականացնելու պահերից մեկը մեկնաբանեց պատմաբանը։ Նա այդպիսի պահերի օրինակներ նշեց Առաջին համաշխարհային պատերազմը (1914-1918 թթ.), Երկրորդ համաշխարհային պատերազմը (1939-1945 թթ., Հոլոքոստի 1941-1945 թթ.)։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: