Երեկ ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը հայտարարեց, որ ՀՀ զինանշանի հարցը բերելու են օրակարգ ու սխալներն ուղղեն, մասնագետները մի շարք սխալներ են տեսնում զինանշանում:
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նա հետաքրքրվեց՝ գործադիրը ինչ-որ բան պատրաստվո՞ւմ է անել, թե՞ ոչ: Նրա խոսքով՝ «ինչպես նավը կկոչես, այնպես էլ կլողա, հիմա մեր նավի վրա բազմաթիվ սխալներ կան»:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Թե՛ նախարարությունը, թե՛ կառավարությունը նույնպես բազմաթիվ հարցադրումներ ու դիտարկումներ է ստացել զինանշանի հետ կապված: Վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ իմ գլխավորությամբ, որը բոլոր այդ հարցերը բարձրացնող մասնագետների, շահագրգիռ կողմերի հետ կքննարկի այդ հարցը եւ շտկումները կիրականացվեն զինանշանի հետ կապված, որի շուրջ աշխատանքային խումբը համաձայնության կգա»:
Նաեւ հարց եղավ, որ ռազմագիտության գրքում խառնաշփոթ կա, նախարարը խոստացավ զբաղվել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ