Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Բաթոյանը՝ գիշերօթիկները փակելու մասին. «Ես զարմանում եմ, որ այս ծրագիրը քիչ աջակցություն է ստանում ու խեղաթյուրվում է հայտնի մարդկանց կողմից»

Հոկտեմբեր 23,2019 20:21

Հատուկ հաստատությունների ճակատագրի շուրջ վերջին օրերին բուռն քննարկումներ են: Խոսքը գիշերօթիկները փակելու կառավարության որոշման մասին է, որի հետ կապված այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հարց ուղղեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին: Նա պատասխանեց, որ Գյումրիի տուն ինտերնատի դեպքում ծառայությունը պատվիրակելու են բարեգործական կազմակերպության, որը նույն տեղում նույն շահառուների համար կկազմակերպի ծառայությունը եւ կներգրավի ներդրումներ:

Ինչ վերաբերում է գիշերօթիկ հաստատություններին, Բաթոյանն ասաց, որ կուզեր խոսեր ոչ թե գիշերօթիկների լուծարման, այլ երեխաների՝ ընտանիքների հետ վերամիավորման մասին. «Ես զարմանում եմ, որ այս ծրագիրը քիչ աջակցություն է ստանում ու խեղաթյուրվում է հայտնի մարդկանց կողմից, որոշումներ կայացնողների կողմից: Մենք խոսում ենք երեխաների ընտանիքների կենցաղային պայմանները բարելավելու, նոր միայն նրանց ընտանիք վերադարձնելու մասին: Լավագույն նույնիսկ մանկատունը կամ գիշերօթիկը չի կարող փոխարինել թեկուզ մի փոքր դժվարության մեջ ապրող ընտանիքին: Մենք պիտի բարելավենք պայմանները»:

Նախարարն ասաց, որ գիշերօթիկ հաստատություններում ապրող երեխաների 90 տոկոսն ունեն կենսաբանական ընտանիքներ եւ նրանք հայտնվել են այդ հաստատությունում միայն սոցիալական խնդիրների պատճառով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031