Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Սարգսյանի գույքի վրայից կալանքը մասնակիորեն կհանվի. ըստ փաստաբանի՝ ծավալները հայտնի կլինեն, երբ դատարանի որոշումը տեսնի

Հոկտեմբեր 23,2019 20:03

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր Վաչե Մարգարյան) մասնակի բավարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի բողոքը՝ իր գույքի վրա կալանք դնելու՝ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) որոշման հետ կապված:

Aravot.am-ը Ալեքսանդր Սարգսյանի պաշտպան Միհրան Պողոսյանից հետաքրքրվեց՝ Ալեքսանդր Սարգսյանի գույքի վրայից ի՞նչ ծավալով է հանվում կալանքը, նա պատասխանեց. «Դա չենք կարող ասել: Դատական ակտը պետք է տեսնենք: Ես քննիչի որոշումն էի բողոքարկել, որն անօրինական է: Ես խնդրել էի արձանագրել իրավունքների խախտումը»:

Հարցին դատարանի այս որոշումն իրենց բավարարո՞ւմ է, Միհրան Պողոսյանը պատասխանեց. «Մինչև ընդհանուր որոշումը չստանանք, չենք կարող ասել: Պետք է տեսնեմ, նայեմ՝ ինչ է գրված որոշման մեջ, հետո պատասխանեմ՝ դա մեզ բավարարո՞ւմ է, թե՞ ոչ:

Նշենք, որ Ալեքսանդր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում, որի նախաքննությունը դեռևս շարունակվում է: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով խարդախություն կատարելու մեջ: Քրեական գործի շրջանակներում կալանք է դրվել Սարգսյանի ամբողջ գույքի վրա, այլ ոչ թե մեղադրանքի ծավալի չափով:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սարգսյանի առանձնատանը 2018 թվականի հուլիսի 5-ին խուզարկություն է կատարվել, և առգրավվել են մի շարք արժեքավոր իրեր, այդ թվում՝ Մարտիրոս Սարյանի՝ մեծ արժեք ներկայացնող գծանկարները:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031