Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է ձեռք քաշել իր անունից․ Անահիտ Բախշյանը՝ Նաիրի Հունանյանին ազատել արձակելու մասին (Տեսանյութ). Ա1+

Հոկտեմբեր 23,2019 19:22

Հոկտեմբերի 27-ի գործով նոր իշխանություններն առայժմ ոչինչ չեն անում, ասում է ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Յուրի Բախշյանի այրի, Ավագանու նախկին անդամ Անահիտ Բախշյանը։

«Ասում են՝ նոր հանգամանքներ պիտի ի հայտ գան, որպեսզի բացահայտվի։ Վերջին մի քանի ամսում տարբեր  մարդիկ նոր հանգամանքների մասին են պատմում ու փաստեր են ասում։ Մենք՝ տուժողի իրավահաջորդներս, մինչև հիմա այդպես էլ չենք ստացել հոկտեմբերի 27-ի անջատված մասով որոշումը, որի հիման վրա կարող ենք դիմել նոր դատաքննության։ Ես ինքս ինձ մեղավոր եմ զգում, որ մինչ օրս գործ չեմ անում՝ միայն խոսում եմ։ Բայց մյուս կողմից ես գնալու եմ, բանավոր ի՞նչը բողոքարկեմ»,- ասում է Անահիտ Բախշյանը։

Նշում է՝ ասում ենք նոր իշխանություն, բայց դատախազը նախկինն է, նա էլ շահագրգռված չէ։ Նոր եկած դեմքերն էլ, ըստ տիկին Բախշյանի, ուղղակի ժամանակ չունեն հոկտեմբերի 27-ին անդրադառնալու․ զբաղված են մարտի 1-ի գործով։

Անդրադառնալով հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկված Նաիրի Հունանյանի՝ վաղաժամկետ ազատման մասին դիմումին, Անահիտ Բախշյանը դա անբարոյական քայլ որակեց և ասաց՝ ինքը դեմ է Հունանյանի ազատմանը, քանի դեռ Հայաստանում արդարադատություն չկա, ինքը չի վստահում Սահմանադրական դատարանին։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ Նաիրի Հունանյանի դիմումը դրական արձագանք ստանա, Անահիտ Բախշյանն ասաց՝ ինքը չի հավատում, թե այդպիսի բան կլինի։ «Ո՞վ է ձեռք քաշել իր անունից։ Այն մարդիկ, ովքեր պիտի որոշեն, եթե հանկարծ այդպիսի որոշում կայացնեն, ուրեմն նրանք մեծ կարմիր խաչ են քաշում իրենց անունների վրա։ Չեմ հավատում դրան։ Իշխանության մեջ այսօր չկա այդպիսի մարդ, որ համարձակվի,՝ ինչքան էլ որ օրենքը թույլ է տալիս»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031