Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր տնօրեն Վալերի Գերգիևը պարգևատրվել է Հայ-Ռուսական համալսարանի «Ադամանդազարդ ձիթենու ճյուղ» ոսկե մեդալով` «Ռուսաստանի Դաշնության մշակութային հարստության բազմապատկման և պահպանման, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի վերածննդի ու զարգացման գործում մեծ ներդրում ունենալու, դիրիժորական արվեստում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի և գեղարվեստական նվաճումների, հայ-ռուսական հոգևոր միասնության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար»:

Նշենք, որ տարբեր տարիներին ՀՌՀ-ի «Ադամանդազարդ ձիթենու ճյուղ» ոսկե մեդալը շնորհվել է նաև Վլադիմիր Սպիվակովին, Սիլվա Կապուտիկյանին, Եվգենի Պրիմակովին, Լյուդմիլա Պուտինային և Սոս Սարգսյանին:
ՀՌՀ


















































