Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այն, որ Հյուսիսային պողոտայի պատմությունը չի կարող լինել Հայաստանում, դա պարզ է». Փաշինյանը՝ Ֆիրդուսի բնակիչներին

Հոկտեմբեր 23,2019 19:01

«Իմ քայլը» խմբակցությունից Գեւորգ Պապոյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Ֆիրդուսի 17 շենքի բնակիչների հարցը բարձրացրեց: Նա ասաց, որ 2007-ից իրացման ոտի է հայտարարվել այդ տարածքը, այդ մարդիկ չեն կարող գույքը վաճառել: Նրանց բնակարանների դիմաց գին են վճարում, որի հետ համաձայն չեն ու սպառնում են, որ դատական կարգով կվռնդեն, եթե չհամաձայնեն:

Պապոյանն ասաց, որ մարդիկ հույս ունեն, որ իրենց ճակատագիրը Հյուսիսային պողոտայի, կասկադի բնակիչների ճակատագրին չի արժանանա: Վարչապետ Փաշինյանը պատասխանեց. «Այն, որ Հյուսիսային պողոտայի պատմությունը չի կարող լինել Հայաստանում, դա պարզ է, բայց այդ հարցերով զբաղվում է փոխվարչապետ Ավինյանը, որը հիմա գտնվում է Վրաստանում: Վարչապետը հորդորեց քաղաքացների նամակը փոխանցել Ավինյանին՝ վստահեցնելով, որ քաղաքացիների իրավունքները կպաշտպանվեն: Նա ասաց, որ գների էական փոփոխություն է եղել ու վերջին մեկուկես տարվա ընթացքում սա առաջին ահազանգն է, որ այդտեղ ինչ-որ բան այն չէ:

Պապոյանն ասաց, որ այսօր գործող շուկայական գնի փոխհատուցում են մարդիկ ուզում:

Փաշինյանի խոսքով՝ «Ես չգիտեմ դա ինչ տարածք է եւ իրականում ինչ արժի, որովհետեւ միշտ գնողն ուզում է գնել հնարավորինս էժան, վաճառողն ուզում է վաճառել հնարավորինս թանկ: Հյուսիսային պողոտա, բան…այդպիսի մոտեցումներ բնականաբար չեն լինի, բայց օրենսդրական դաշտի պայմաններում եւ տրամաբանության սահմաններում պետք է լուծումներ լինեն, որոնք ընդունելի կլինեն բոլորի կողմից; Մենք ուրիշ դեպքեր էլ ունենք, օրինակ, մի տեղ որեւէ խոշոր ներդրում է արվում ու խոշոր ներդրման կողքը 10-20 քմ տնակ կա, ասում է՝ իմ տունն է, ես վաճառում եմ, ենթադրենք, 3 մլն դոլարով, սկզբունքորեն հա, բայց այնքան էլ չէ, էլի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031