Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կարիք չկա հայոց լեզուն, հայոց պատմությունը եւ հայ գրականությունը ինձանից եւ մեր թիմից պաշտպանել». Արայիկ Հարությունյան

Հոկտեմբեր 23,2019 18:32

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը բուհական ծրագրերում հայոց լեզու, հայոց պատմություն, հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին որոշման հետ կապված հարց ուղղեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին:

Նախարարը պատասխանեց. «Կարիք չկա հայոց լեզուն, հայոց պատմությունը եւ հայ գրականությունը ինձանից եւ մեր թիմից պաշտպանել, որովհետեւ հայերենի շահերը ես տարիներ շարունակ պաշտպանել եմ: 2010-ին ես եղել եմ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը Հայաստանում» նախաձեռնության անդամ, վերաբերմունքս հայերենի դասավանդման հետ կապված, հայերենի դասավանդման ծավալների հետ կապված այնտեղ եմ ասել»:

Արայիկ Հարությունյանը Լյուվենի համալսարանի ռեկտորի հետ իր զրույցից պատմեց՝ ասելով, որ այնտեղ էլ մագիստրատուրայից ու ասպիրանտուրայից պատկերը փոխվում է ֆլոմաներենի հարցում, չնայած ազգապահպանման խնդիրը սուր է դրված:

Նախարարը վստահեցրեց, որ մտահոգվելու որեւէ խնդիր չկա:

Էնֆիաջյանը Թումանյանից մեջբերում արեց. «Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության եւ էության ամենախոշոր փաստը»:

Արայիկ Հարությունյանն արձագանքեց, որ անգիր անել չի սիրում եւ մեջբերում չի կարող անգիր արած ասել, բայց հայերենի հետ կապված մի շարք գծագրեր են իրականացնում, հայագիտական առարկաների զարգացման նոր հայեցակարգ են մշակում:

Նա ասաց, որ այն քաղաքականությունը, որ իրենք են վարում, թույլ է տալու, լիովին տիրապետեն հայերենին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031