Լրահոս
Օրվա լրահոսը

Սննդի պահման պայմանների խախտումներ՝ Երևանի դպրոցներում

Հոկտեմբեր 23,2019 18:03

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել  Երևանի Գայի (Հայկ Բժշկյանցի) անվան թիվ 129, Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 և Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական դպրոցներում գործող հանրային սննդի կետերում՝ բուֆետներում։

Դիտարկումների ընթացքում թիվ 129 և 77 հիմնական դպրոցների բուֆետներում (վարձակալում են համապատասխանաբար «Համեղ պատառ» ՍՊԸ-ն և Ա/Ձ Խորեն Հովհաննիսյանը) հայտնաբերվել են թերի մակնշմամբ և կրեմային հրուշակեղեն, որը դպրոցի տարածքում վաճառելն արգելվում է:

Իսկ թիվ 82 հիմնական դպրոցի բուֆետում  (վարձակալում է Ա/Ձ Սարիկ  Անտոնյանը) հայտնաբերվել են ոչ միայն թերի մակնշմամբ և կրեմային հրուշակեղեն, այլև պահման պայմանների խախտմամբ պիցցա և հոթդոգ: Բոլոր այս սննդամթերքների վաճառքը դպրոցի տարածքում արգելվում է՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2014թ. թիվ 32Ն հրամանի: Այս դպրոցի սննդի կետը գործել է նաև սանիտարահիգիենիկ  կոպիտ խախտումներով, սառնարաններ չեն եղել:

Բոլոր դպրոցներում տրվել են արտադրանքի իրացումը կասեցնելու մասին կարգադրագրեր, սահմանվել է ժամկետ:

Գործընթացը շարունակական է, վերահսկողական միջոցառումներ կանցկացվեն հանրապետության բոլոր մարզերի և Երևանի դպրոցներում:

 

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031