«Ամեն ամիս պետք է հրապարակենք, թե որքան աշխատավարձ ենք ստացել, կամ գործուղումից որքան գումար ենք ստացե՞լ: Հասարակությունն իմանում է, երբ մեր հաշվետվությունները հրապարակվում են»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով տեղեկատվությանն այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է, ասաց ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նկատառմանն ի պատասխան, որ քաղաքացիները գուցե չգիտեն, որ կարող են հետեւել պաշտոնյաների հաշվետվություններին, Արայիկ Հարությունյանը նշեց. «Ժողովուրդ ջան, այսքան ԶԼՄ կա, ամեն լումային եւ հաշվետվությանը հետեւում եք եւ տեղեկացնում: Մենք բաց ենք եւ թափանցիկ»:
Հարցին՝ «դուք հիմա՝ աշխատավարձի բարձրացումից հետո՞ եք ավելի լավ աշխատում, թե նախկինում», Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Ես միշտ եմ լավ աշխատել»:
Մանրամասն քիչ ուշ՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ