Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար Զարուհի Բաթոյանի աշխատավարձը բարձրացել է դեռեւս ապրիլից

Հոկտեմբեր 23,2019 17:07

«Դա եղել է հանձնարարականի տեսքով»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով փաստին, որ վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը բարձրացվել է եւ դարձել 1,5 միլիոն դրամ, ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Իսկ թե ինչու է գործընթացը գաղտնի եղել, Զարուհի Բաթոյանը նշեց, որ հարցին պետք է Նիկոլ Փաշինյանը պատասխանի: «Դա գործընթաց է, ընթացակարգային խնդիր է, որ գաղտնի գրությամբ է հանձնարարականն իրականացվել»,-ասաց նա:

https://www.facebook.com/aravot.am/videos/395699611341523/

Զարուհի Բաթոյանը տեղեկացրեց, որ դեռեւս ապրիլից է իր աշխատավարձը դարձել 1,5 միլիոն դրամ:

Զարուհի Բաթոյանը լրագրողների հարցմանն ի պատասխան հաստատեց՝ աշխատավարձի բարձրացումը պայմանավորված է նաեւ այն փաստով, որպեսզի լավագույն կադրերի՝ դեպի մասնավոր հատված արտահոսք չլինի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031