Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին անգամ Հայաստանում կատարվել է երեխայի լյարդի փոխպատվաստում

Հոկտեմբեր 23,2019 16:58

«Արաբկիր» բժշկական համալիրում այսօր տեղի է ունեցել «Լյարդի փոխպատվաստման կազմակերպում» թեմայով հայ-բելառուսական սիմպոզիումը, որին մասնակցել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը, Մինսկի «Վիրաբուժության, տրանսպլանտոլոգիայի և հեմատոլոգիայի գիտապրակտիկ կենտրոնի» տնօրեն Օլեգ Ռումմոն:

«Այսօր շատ կարևոր օր է մեզ համար, քանի որ կարող ենք փաստել, որ հոկտեմբերի 22-ին առաջին անգամ Հայաստանում կատարվել է երեխայի լյարդի փոխպատվաստում: Սա մեր երկու երկրի` Հայաստանի և Բելառուսի, բարեհաջող և բեղմնավոր համագործակցության ապացույցն է»,- ասել է Լենա Նանուշյանը սիմպոզիումի բացման խոսքում:

Հայ-բելառուսական սիմպոզիումի ժամանակ մասնագետները քննարկել են օրգանների փոխպատվաստման կազմակերպման հարցերը, մեծահասակների և երեխաների լյարդի փոխպատվաստման խնդիրները, նախա և հետվիրահատական վարման մոտեցումները:

Նշենք, որ Բելառուսի գործըներկների հետ փոխպատվաստումային բժշկության շուրջ համագործակցության մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս հունվարին` Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Բելառուսի առողջապահության նախարար Վալերի Մալաշկոյի Մինսկում կայացած պաշտոնական հանդիպման ժամանակ: Եվ երեկ Հայաստանում առաջին անգամ իրականացվել է կենդանի դոնորի լյարդի ձախ բլթի փոխպատվաստում` երեխային: Հայ-բելառուսական համագործակցության ծրագրի շրջանակներում մինչ օրս բելառուսական մասնագետների կողմից իրականցվել է 5 պացիենտի լյարդի փոխպատվաստում Մինսկում ու 11 հայ մասնագետի վերապատրաստում Մինսկում:

Նման բարդ վիրահատությունների կատարումը խոսում է Հայաստանի բժշկության և բժշկագիտության զարգացման մասին:

Դոնորի և ռեցիպիենտի վիճակը այս պահին բավարար է և համապատասխանում է հետվիրահատական նորմալ ընթացքին:


ՀՀ Առողջապահության
նախարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031