Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համակիր Նարեկ Մութաֆյանի պաշտպանների բողոքի մասով որոշումը: Երկրորդ ատյանի դատարանն ուժի մեջ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը` Նարեկ Մութաֆյանը կմնա կալանավորված:
Հիշեցնենք, Նարեկ Մութաֆյանը եւ Սարգիս Օհանջանյանը կալանավորվել են Ռոբերտ Քոչարյանի դատավոր Աննա Դանիբեկյանին փողոցում հարցեր ուղղելու եւ դա տեսանկարահանելու համար:
Պաշտպաններից Վահե Եփրիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռ չի կարող ամբողջական գնահատական դալ որոշմանը, քանի որ այն փաստաբաններին դեռ չի փոխանցվել, հիմքերին ծանոթ չեն: Միայն ասաց, որ առայժմ կարող է վստահ ասել, որ «դատարանը վերածել են բարդակի»: Դա վերաբերվում է բոլոր ատյաններին:
Պաշտպանն աբսուրդի ժանրից է համարում իրենց բողոքը հիմնավոր համարելը, ապա այն մերժելը: Ի դեպ, պաշտպանները նաեւ գրավի միջնորդություն էին ներկայացրել:
Կարդացեք նաև
Վահե Եփրիկյանն ասաց նաեւ, որ այս որոշումը եւս կբողոքարկեն:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ