Լրահոս
Օրվա լրահոսը

Գոռ Աբրահամյան. Անընդունելի է մարդու մահը քաղաքական շահարկումների առարկա դարձնելը

Հոկտեմբեր 23,2019 16:19

Մի քանի լրագրող գործընկերներ այսօր դիմել էին ինձ՝ մեկնաբանելու համացանցում տարածված՝ Արթուր Սարգսյանի մահվան, նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցների փոփոխության, նշանակված փորձաքննությունների մասին Արփինե Հովհաննիսյանի հայտարարությունները: Ուզում եմ ներողություն խնդրել, որ չեմ կարող բավարարել այդ ակնկալիքը՝ մի քանի պատճառով:

Նախ՝ այդ խնդրի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազն անձամբ շատ պարզ և շատ հանգամանալից պարզաբանումներ ներկայացրել է դեռևս 2017թ. Ազգային ժողովում ՀՀ դատախազության 2016թ. գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում: Այդ պարզաբանումն այնքան մանրամասն և սպառիչ է, որ դրան ավելացնելու ոչինչ այս պահին չկա: Ի դեպ, այդ հարցին ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է նաև այս տարի՝ 2018թ. գործունեության մասին հաղորդումն ԱԺ-ում ներկայացնելիս՝ ի պատասխան պատգամավորներից մեկի կողմից հնչեցված հարցի:

Բայց այդ, Արթուր Սարգսյանի մահվան դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ և ընթանում է քննություն՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի պարզելու ինչպես մահվան հանգամանքները, այնպես էլ դրան հանգեցրած պատճառները՝ վերջինիս համատեքստում նաև գնահատականներ տալու բոլոր իրավասու անձանց գործողություններին: Քրեական գործով նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Քրեական գործի նախաքննության նկատմամբ իրականացվում է դատախազական հսկողություն, և այդ համատեքստում այս պահին լրացուցիչ մեկնաբանությունները կարող են ընկալվել որպես քննությունն ուղղորդելու դրսևորում:

Այնուամենայնիվ, անընդունելի է մարդու մահը քաղաքական շահարկումների առարկա դարձնելը հատկապես այն պարագայում, երբ ոմանց կողմից փորձ է արվում հանկարծակի բստրած անկեղծանալու «ազնիվ» մղումներով դրա վրա ինքնարդարացման տեղեկատվական արշավներ կառուցել: Դատախազությունն այդ սադրանքներին չի տրվելու:

Եվ վերջում՝ ես առիթ ունեցել եմ նշելու, որ հետևելով իր իսկ հորդորին՝ դատախազությունը ժամանակ չի տրամադրելու՝ այսուհետ մեկնաբանելու Արփինե Հովհաննիսյանի՝ այս կամ այն կերպ դատախազությանն առնչվող հայտարարությունները:

Գոռ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Գլխավոր դատախազի խորհրդական

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031