Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրիում բողոքի դուրս եկած երկաթուղայինները խուսափում են լրագրողներից․ տեղում է ԱԱԾ-ն, պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը

Հոկտեմբեր 23,2019 14:46

Գյումրու լոկոմոտիվայի դեպոյի գործադուլի դուրս եկած մեքենավարները, որոնք երեկվանից Երևանի ու Սանահինի իրենց գործընկերների հետ բողոքի էին դուրս եկել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում 30 տոկոսով, այսօր խուսափեցին շփվել լրագրողների հետ։ Նշենք, սակայն, որ հենց նրանք էին հրավիրել լրատվամիջոցներին։ Բանն այն է, որ առավոտից այնտեղ ժողով է։

Խոսակցություններ կան, որ ներսում ԱԱԾ-ն է։ Ժողովից հետո երկաթուղայինները ուղղակիորեն փախնում են լրատվամիջոցներից: Հարցին, թե ՝ո՞վ կար ներսում, ի՞նչ ընթացք ունեցավ քննարկումը, մեքենավարներից ոմանք ասում են․ «Մենք փոստի աշխատակիցներ ենք», թեև լրագրողները նրանց նախկին բողոքի ցույցերից լավ ճանաչում են, գիտեն, որ մեքենավարներ են։

«Լավ երկրում կապրինք, ի՞նչ է եղել որ»,-արձագանքեց նրանցից մեկը։

Այս պահին ներսում է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ Հարավկովկասյան երկաթուղու աշխատանքներն այսօր կաթվածահար են․ Երևան-Գյումրիի-Սանահինի աշխատակիցների հայտարարած գործադուլի պատճառով Երևան-Գյումրի, Գյումրի-Երևան ուղղություններով բեռնափոխադրումներ ու ուղևորափոխադրումներ չեն իրականացվել։ Երևան-Թբիլիսի մարդատար գնացքը ևս չի շահագործվել։

ՀԿԵ աշխատակիցները ոտքի էին կանգնել նաև 11 ամիս առաջ՝ դժգոհելով, որ աշխատավարձերը կրճատել են՝ ներդնելով պարգևավճարի համակարգը, որը կամ չեն վճարում կամ վճարում են՝ ըստ հայեցողության։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031