Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանի աշխատավարձը կդառնա 14.000 դոլար. Ermenihaber

Հոկտեմբեր 23,2019 14:35

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (TBMM) ներկայացվել է 2020թ․ նախագահական բյուջեի նախագիծը։

Ըստ այդմ՝ նախատեսվում է հաջորդ տարի բարձրացնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատավարձը՝ 74․500 թուրքական լիրայից (շուրջ 12․860 ԱՄՆ դոլար) հասցնելով 81․250 լիրայի (14․000 դոլար)։

Թուրքական մամուլն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Էրդողանի աշխատավարձի ավելացման չափը (6․750 լիրա կամ 1․160 դոլար) երեք անգամ գերազանցում է երկրում առկա նվազագույն աշխատավարձի չափը (2․020 լիրա կամ 350 դոլար)։

Մինչդեռ 2019թ․ երկրում նվազագույն աշխատավարձը բարձրացվել է ընդամենը 161 լիրայով, որը կազմում է գրեթե 27 դոլար։

Հավելենք, որ բյուջեի նախագծով առաջարկվել է նաև 2020թ․ նախագահականի համար 26 նոր ծառայողական մեքենա ձեռք բերել։

Ermenihaber / birgun.net

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031