Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ համար թափանցիկություն ասածը մեկ դեպքի հարց չի, դա վարքագիծ է». Թեւան Պողոսյան

Հոկտեմբեր 23,2019 13:48

Այսօրվա ասուլիսում լրագրողի հարցին, թե խոսելով կառավարության՝ որոշ գործողություններ անելուց ինչ-որ ժամանակ հետո հիմնավորումներ ապահովելու մասին, նկատի ունի նախարարների աշխատավարձի կրկնակի բարձրացման թափանցիկությո՞ւնը, Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Ցանկացած հարց, աշխատավարձերը նույնպես, բոլոր քրեական գործերը, օրենսդրական նախաձեռնությունները: Իմ համար թափանցիկություն ասածը մեկ դեպքի հարց չի, դա վարքագիծ է»:

Բանախոսն անդրադառնալով կոնկրետ նախարարների աշխատավարձի բարձրացման թեմային՝ ասաց նաեւ, որ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, թերեւս, հիմնական շեշտադրումներն արել է, որ պետական աշխատողները պետք է ստանան այն արժանապատիվ աշխատավարձը, որի պայմաններում կարողանան ամբողջովին նվիրվել 24 ժամ աշխատելուն: «Բայց աշխատավարձի մեծ կամ փոքր լինելու հարցում պետք է հանրային քննարկում լինի: Ցանկացած քաղաքական ուժ մինչեւ իշխանության գալը իր մոտեցումներն է ներկայացնում: Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ ասել, որ ցանկանում է Հայաստանը տեսնել բարձր աշխատավարձի երկիր: Ցանկության այս ընկալումը տեղին է եւ շատ կարեւոր: Բայց պրոցեսը, ո՞նց ենք դա անում: Հունվարին ունեցանք դեպքը չէ՞, երբ պարգեւավճարների բաժանումները բացահայտվեցին եւ հանրությունն իր վերաբերմունքը արտահայտեց:

Ո՞վ էր խանգարում, որ իմ ասած ռազմավարական հաղորդակցման գործիքակազմով նախօրոք բացատրվեր, ասենք, մենք ունենք հետեւյալ մոտեցումը՝ նպաստներն ենք բարձրացնում, աշխատավարձերն ենք բարձրացնում: Նաեւ պետական համակարգի պաշտոնյաները պետք է ստանան համապատասխան բարձր աշխատավարձ, ինչը կարգավորվում է օրենքով:

Մենք այդ օրենքում պատրաստվում ենք փոփոխություններ անել, ինչը ժամանակ է պահանջելու: Մինչ օրենքն ընդունելը, այնուամենայնիվ, մենք պատրաստվում ենք այսօրվանից դա անել եւ վարչապետի հրահանգով կամ հրամանով է դա լինելու: Եվ մենք ուզում ենք, որ դուք դա իմանաք ու գիտակցված մոտեցում ունենաք: Հասարակությունն էլ դա կարող էր ընկալել որպես ինչ-որ ժամանակահատվածի համար պարգեւավճար: Բայց ամենակարեւորը՝, որ դա կլիներ թափանցիկ ու հիմնավորված»,-ասաց Թեւան Պողոսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031