«Ժողովուրդ» օրաթերթը ԱԱԾ-ի ոչնչացված նյութերի ճակատագրի, ծառայողական քննության ընթացքի մասին զրուցեց ԱԱԾ տնօրենի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ստեփան Մելքոնյանի հետ։
-Կոնկրետ մեկը նշեք, թե, օրինակ, որ քրեական գործի նյութերն էին անհետացել։
-Քրեական գործ չկա տենց անհետացած, դա ուղղակի ասեկոսեներ են, ներքին շրջանառության փաստաթղթեր են, որի օրինակները եղել են, վերականգնվել են։ Հետո քրեական գործերը մենք մեզ մոտ չենք պահում, դրանք արխիվացվում են։
-Վարչապետը ասել էր, որ ԱԱԾ-ում փաստաթղթեր են ոչնչացրել։ Փորձում ենք հասկանալ՝ քրեական գործերով փաստաթղթերի մասին է, թե այլ։
Կարդացեք նաև
-Դա քրեական գործերի մասին չէ, դա օպերատիվ նյութերի մասին է, որը, ընդհանրապես, մեկ օրինակ ունենում են եւ հետո վերականգնում են։
-ԱԱԾ-ն հասկացա՞վ, թե ում էր ձեռնտու այդ նյութերը թաքցնելը կամ անհետացնելը։
-Նպատակային բան չկա, նպատակային հետքերը թաքցնելու ոչինչ չի եղել, ամեն ինչ վերականգնված է, սրանով եկեք բավարարվենք։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում