Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության արդյունքում բարձրանալու են շուրջ 300 ապրանքատեսակների մաքսատուրքեր. «Հրապարակ»

Հոկտեմբեր 23,2019 12:45

Էկոնոմիկայի նախարարության Եվրասիական տնտեսական միության եւ արտաքին առեւտրի վարչությունն այս օրերին պատրաստում է սոցիալական հոլովակներ, տեղեկանքներ եւ ապրանքների ցանկ է կազմում, որոնց մաքսատուրքերը Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության արդյունքում բարձրանալու են եւ առաջիկայում կհրապարակվեն։ Շուրջ 300 ապրանքատեսակներ, այդ թվում՝ սպառողական զամբյուղում ներառված մի շարք ապրանքներ՝ բուսայուղ, սառեցված միս, մսամթերք։ «Սպառողական զամբյուղում ներգրավված ապրանքների մասով ենք տեղեկանք պատրաստում, այնտեղ կա՝ արեւածաղկի ձեթի մասով 1 տոկոսով է բարձրանալու, կարագի մասով՝ երրորդ երկրից ներմուծվող, եւ այնպես է, որ նույն՝ այդ կարագն ու ձեթն անցյալ տարի էլ են բարձրացել 2 տոկոսով, եւ գների բարձրացման միտումը շատ մեծ չի եղել»,– հայտնեցին նախարարությունից։

Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարից մեր՝ ԵԱՏՄ-ին անդամակցության արդյունքում փոխվեցին երրորդ երկրներից ներմուծվող շուրջ 6300 անուն ապրանքների դրույքաչափեր, առաջին տարվա համար՝ շուրջ 780 ապրանքատեսակ, հաջորդ տարի՝ եւս այդքան, 2017-ին՝ 900 անուն։ Դրանք ենք՝ դեղորայք, շաքարավազ, թռչնամիս, գյուղտեխնիկա, մեքենաներ, պանրի ու ձիթայուղի տեսակներ։

Սակայն Հայաստանի բնակչության համար «ամենացավոտ» բարձրացումները թողնված էին վերջին՝ 2020 թվականին, եւ դրանք թեթեւ մարդատար ավտոմեքենաներն են, որոնց ներմուծման դրույքաչափերն այնքան են ավելանալու, որ, տարբեր հաշվարկներով, սահմանին կարող է վճարվել մեքենայի մաքսային արժեքի միջեւ 500 տոկոսը՝ կախված տարբեր հանգամանքներից։ Զրոյական դրույքաչափ կկիրառվի միայն ԵԱՏՄ անդամ պետություններից մեքենաների ներմուծման դեպքում։ Պատահական չէ, որ ամբողջ 2019-ին Հայաստան մեծ թափով մեքենա էին ներմուծում, ու նաեւ ԵԱՏՄ «միութենակից» երկրների քաղաքացիներն էին գալիս այստեղից մեքենա տանելու, որի շնորհիվ էլ 2019-ի բյուջեն մեծ հավելում ունեցավ:

 Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031