«Կարծում եմ՝ Հոկտեմբերի 27-ի առնչությամբ հանրության մեջ որևէ բան չի փոխվել: Ավելին, հիմա ավելի շատ հարցեր կան եւ առաջանում են»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողության ղեկավար, ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի՝ վաղաժամկետ ազատ արձակման մասին դիմում գրելու փաստին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
Նրա բնորոշմամբ՝ նշյալ դիմումի պարագայում դեռ իրավական գործողություններ պետք է տեղի ունենան. «Բայց զգում եմ, որ հանրության մոտ չկա Նաիրի Հունանյանին վաղաժամ ազատության մեջ տեսնելու ցանկություն»:
Ըստ Հովհաննես Իգիթյանի՝ Նաիրի Հունանյանի պարագայում պատժի կրման մեղմացուցիչ հանգամանքների մասին խոսք լինել չի կարող:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ