Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ դեպքում ինչո՞ւ ՀՀԿ-ն «քցեց» նման փայլուն արդյունք արձանագրած վարչապետին. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 23,2019 12:34

ՀՀԿ խոսնակ Էդուարղ Շարմազանովը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանը շատ կցանկանար կրկնել Կարեն Կարապետյանի վարչապետության ցուցանիշը՝ տնտեսական ակտիվության 10,7 % աճ։ Եվ իսկապես էլ, 10,7 % աճը շատ տպավորիչ ցուցանիշ է: Միայն թե հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ ՀՀԿ-ն «քցեց» նման փայլուն արդյունք արձանագրած վարչապետին ու 2018-ի ապրիլին վարչապետ առաջադրեց Սերժ Սարգսյանին։ Ի՞նչն էր խանգարում, որ Սարգսյանն անցներ հանգստի կամ զբաղվեր կուսակցությունով, իսկ Կարապետյանը շարունակեր պաշտոնավարել որպես վարչապետ ու երկնիշ աճ ապահովեր։ Ի վերջո` ՀՀԿ-ն նաեւ նրան էր պարտական խորհրդարանական ընտրությունների արդյունքների համար (ճիշտ է, հիմնական «գործն» էլի ընտրակաշառք բաժանողներն ու կեղծարարներն էին անում, բայց Կարեն Կարապետյանի նախընտրական քարոզչության «դրայվը» նույնպես որոշակի դեր խաղաց)։

Պատասխանն ակնհայտ է՝ ՀՀԿ-ին տնտեսական աճն առանձնապես չէր հետաքրքրում, նրանց հետաքրքրում էր միայն այն, որ «դեպի իշխանություն տանող ճանապարհը դեռ երկար ժամանակ անցնի Մելիք–Ադամյանով», երկրում հաստատված խաղի կանոնները չփոխվեն, իրենք էլ շարունակեն կոռուպցիոն սխեմաներով հարստանալ, ու «ջանդամը», թե բանակն 80-ականների զենքերով չի կռվում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031