Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Ճապոնիայի նոր կայսր Նարուհիթոյի գահակալության առիթով Տոկիո ժամանած բազմաթիվ հյուրերի, այդ թվում՝ թագավորական ընտանիքների, պետությունների ու կառավարությունների ղեկավարների, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ մասնակցել են կայսեր գահակալության առիթով կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը:
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է միապետին գահակալության առթիվ։
Հայաստանի Հանրապետության նախագահը հանդիսավոր տոնակատարության շրջանակում զրույցներ է ունեցել Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդի, Ուելսի արքայազն Չարլզի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Ավստրիայի Հանրապետության Դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենի, Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Միշել Տեմերի, Մոնտենեգրոյի նախագահ Միլո Ջուկանովիչի, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի, Ճապոնիայի կայսեր գահակալության արարողությանը Ֆրանսիան ներկայացնող՝ երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ։
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ