Մումբայում խաղացվել է մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի երիտասարդական առաջնության ութերորդ տուրը:
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը հաղթել է ռուսաստանցի Սեմյոն Խանինին ու 6,0 միավորով վերադարձել առաջատարների եռյակ:
Նրանից կես միավոր պակաս վաստակած գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 7-րդ տեղում է, իսկ Արթուր Դավթյանը 4,5 միավորով 39-րդն է:
Աղջիկների առաջնությանը մասնակցող Մարիամ Ավետիսյանը 33-րդ հորիզոնականում է՝ 4,5 միավորով:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ