Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել

Հոկտեմբեր 22,2019 20:50

Երեկ ձերբակալված ԱԺ աշխատակազմի նախագահի նախկին ղեկավար Արսեն Բաբայանի գործով նիստն այսօր չի կայացել: Այդ մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արսեն Բաբայանի պաշտպանական խմբի անդամներից Երվանդ Վարոսյանը:

Հիշեցնենք, Արսեն Բաբայանը ձերբակալվել է երեկ: Հարուցված էր քրեական գործ` երկու հոդվածներով`300-րդ հոդվածի 1-ին եւ 314-րդ հոդվածի 1-ին`իշխանության յուրացում: Բաբայանի պաշտպանները բողոքարկել են նրա ձերբակալության որոշումը: Այսօր պետք է այդ հարցով նիստ կայանար: Նրան այսօր արդեն մեղադրանք են առաջադրել. «Ինչ-որ անձանց կողմից`անհայտ մեթոդներով ու միջոցներով, ինչ-որ իշխանություն է յուրացրել: Արսենը մեզ հետ միասին կարդում էր ու փորձում էր հասկանալ: Չհասկացանք: Իմ պրակտիկայում առաջին անգամ ես առաջադրված մեղադրանքին իրավական գնահատական չեմ կարող տալ»:

Իսկ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքի մասով էլ Երվան Վարոսյանը նկատեց, որ առաջին հոդվածով առաջադրված մեղադրանքը, երբ քննարկվեց հրապարակային եւ պարզվեց, որ համաներման տակ է ընկնում, երկրորդ հոդվածը «ներգրավվեցին»:

Երվանդ Վարոսյանն ասաց, որ Արսեն Բաբայանին այսօր դատարան չեն բերել: Նրա ներկայությունը պարտավոր էին ապահովել դատարանը եւ վարույթ իրականացնող մարմինը: «Մեր պաշտպանյալի ներկայությունը չի ապահովվել, նա դատարան չի բերվել, չի էլ բերվելու»,- ասաց Երվանդ Վարոսյանը` ի պատասխան լրագրողների հարցերի հավելելով, որ հարցեր ուղղել են`պատասխաններ չեն ստացել: Բոլոր հարցերին տրվել է մեկ պատասխան`նիստը կկայանա վաղը 17.45-ին: Նա ենթադրում է, որ դատարանն ու վարույթ իրականացնող մարմնին ինչ-որ ձեւով հայտնի է դարձել, որ Արսեն Բաբայանի պաշտպանները ձերբակալման իրավաչափության հարցով միջնորդություն պետք է ներկայացնեին այսօրվա նիստին, այդ պատճառով էլ նիստը չկայացավ: Պաշտպանը ենթադրում է, որ երկու հարցերն էլ վաղվա նիստում կքննվեն:

Հարցին`ո՞վ է մեղավոր, որ Արսեն Բաբայանը դատարան չի բերվել, Երվան Վարոսյանը պատասխանեց. «Հայաստանում դատարանի բացակայությունը»:

Արսեն Բաբայանի պաշտպանական կողմը օրենքով սահմանված ձեւերով պաշտպանելու են նրա իրավունքները: «Նա հիմա անօրինական կալանավորված է, դա անհետեւանք չի կարող անցնել»,- հայտարարեց պաշտպանը: Լրագրողի դիտարկմանն էլ`ասում են ցուցմունք կա նրա դեմ, հակադարձեց. «Ով ինչ ցուցմունք ուզում է տա`իրականությանը չի համապատասխանում»:

Իսկ Արսեն Բաբայանի ձերբակալման մասով էլ Երվանդ Վարոսյանը ասաց. «Նա իր ոտքով գնում է վարույթ իրականացնող մարմին, ներկայանում է կանչով, եւ վարույթ իրականացնող մարմինը ենթադրում է, որ թաքնվելու միտում կա»:

Այս ամենը, ըստ փաստաբանի, կապ ունի ՍԴ նախագահի հետ եւ նրա շուրջ ընթացող գործընթացների հետ. «Արսեն Բաբայանը հիմա սանիկի կարգավիճակում է»: Երվանդ Վարոսյանը Արսեն Բաբայանին քաղբանտարկյալ է համարում: Այս գործով, ըստ փաստաբանի, ՄԻԵԴ դիմելու շատ հիմք կա, մեկն էլ այն է, որ ձերբակալության 24 ժամը լրացել է եւ իրավաչափության հարց կա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031