Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Բաբայանին չպետք է ձերբակալեն. բողոքի ցույց

Հոկտեմբեր 22,2019 19:55

Իրավապաշտպան, «Իրավական ուղի» հկ-ի նախագահ Ռուբեն Մելիքյանը կարծում է, որ քննչական մարմինները պետք է պատասխանեն` ի՞նչ իշխանության յուրացման փորձ է եղել: Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում`անդրադառնալով ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալությանը:

Հիշեցնենք, Արսեն Բաբայանի պաշտպանները բողոքարկել են նրա ձերբակալության որոշումը: Այս պահին այդ հարցով նիստ է ընթանում, իսկ դատարանի մոտ բողոքի ցույց է:

«Ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ են մեղսագրում Արսեն Բաբայանին, ինչո՞ւ են նրան ձերբակալել, ինչո՞ւ են կտրել իր ընտանիքից։ Միանշանակ նրան չպետք է ձերբակալեին։ Ես պնդում եմ, որ նա քաղբանտարկյալ է, քաղաքական էլեմենտն ակնհայտ է», – ասաց Ռուբեն Մելիքյանը։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ այս գործով ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն է ներգրավվել իբրեւ կասկածյալ: Նրա նկատմամբ կիրառվել է խափանման միջոց` ստորագրություն`չհեռանալու մասին: Ռուբեն Մելիքյանը`ելնելով իշխանությունների`Հրայր Թովմասյանի նկատմամբ ոչ ջերմ վերաբերմունքից, ենթադրում է, որ Արա Բաբլոյանին մեղադրելու են նրանում, թե ինչո՞ւ է Հրայր Թովմասյանի թեկնածությունն առաջադրել ՍԴ նախագահի համար:

«Վետո» նախաձեռնության համակարգող Նարեկ Մալյանն էլ հղում անելով իրավաբանների հայտարարություններին`փաստում է, որ Արսեն Բաբայանի ձերբակալումը անօրինական է: Նա պնդում է, որ իշխանությունները «թքում են մարդու իրավունքների վրա`հավաքական առումով»:

«Ադեկվադ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանն էլ համարում է, որ կրկեսը, որը մեկնարկել էր 2018թ-ի ապրիլին (նկատի ունի թավշյա հեղափոխությունը- Ն. Գ.), իր տրամաբանական շարունակությունն է ունենում, իր հերթական շրջափուլի մեջ է մտել, և արդեն պետք չէ որևէ կապ փնտրել բանականության ու տրամաբանության հետ:

Արսեն Բաբայանի ձերբակալությունը նա համարում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վրա ճնշում գործադրելու փորձ: «Արսեն Բաբայանը ոչ ի պաշտոնե, ոչ հանրային ընկալման մեջ չէր ընկալվում որպես Հայաստանի ամենամեծ չարագործ, ոչ էլ ի պաշտոնե այնպիսի լիազորություններ է ունեցել, որ կարողանար մրցակցել մյուս բռնվողների հետ»,- հայտարարեց Կոնստանտին Տեր-Նակալյանը` հավելելով, որ ավելի շատ խնդիր ունենք Հրայր Թովմասյանի ամբողջ շրջապատի վրա բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով ռեպրեսիաներ կիրառելու նախադեպի հետ. «Ես չեմ զարմանա, որ վաղն էլ, օրինակ, Հրայր Թովմասյանի կրիայի նկատմամբ ինչ-որ հանցակազմ բացահայտեն ու փորձեն այդ ձևով այդ մարդուն ճնշել, որ հասնեն իրենց ուզածին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031