Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ֆրանսիական համալսարանի նոր կամպուսի նախագծին 600 000 եվրոյով կաջակցեն. Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի նախագահ

Հոկտեմբեր 22,2019 18:55

Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի նախագահը հայտարարում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի նոր կամպուսի նախագծին 600 000 եվրոյով աջակցելու մտադրության մասին: Կամպուսի կառուցմանն ուղղված դրամահավաքը վերջերս իրենց բարձր հովանու տակ են առել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը:

 

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի պատվիրակությունը նախագահ Լորան Վոկիեի գլխավորությամբ հանդիպեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտներին և ուսանողներին վերոնշյալ շրջանի և Հայաստանի միջև կրթական ոլորտում համագործակցությանը նվիրված քննարկման շրջանակում:  Համալսարանի ապագա կամպուսի հարևանությամբ՝ ԹՈՒՄՈ կենտրոնում կազմակերպված այս հանդիպումն իր ներկայությամբ պատվեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Ժակ Կոմբին (photo 1) հիշեցրեց 2 համալսարանների միջև գոյություն ունեցող 20-ամյա համագործակցության մասին: ՀՖՀՀ-ի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը (photo 2) ներկայացրեց համալսարանի նոր UFAR20+ կամպուսի նախագիծը, որը գտնվելու է ԹՈՒՄՈ-ԵՄ Ինժեներական և կիրառական գիտությունների կենտրոնի հարևանությամբ․ « Այս նախագիծը կօգնի կերտել համալսարանի նոր դեմքը, այն կարելի է բնութագրել երեք երևույթով՝ կարծրատիպերի կոտրում, ինտելեկտուալ երիտասարդության կրթում և ֆրանկոֆոնիա »։

Եռակողմ հայտարարություն ստորագրվեց (photo 3) ՀՖՀՀ-ի, Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանի և  Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի միջև։ Համաձայնագիրը ենթադրում է շրջանի աջակցությունը ՀՖՀՀ-ի զարգացմանը և նոր կամպուսի նախագծին, որը թույլ կտա համալսարանին դառնալ ֆրանկոֆոն միջազգային բարձրագույն կրթական և հետազոտական հաստատություն:

Նախագահ Լորան Վոկիեն (photo 4) հայտարարեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի նոր կամպուսի կառուցմանը 600 000 եվրոյով աջակցելու մտադրության մասին: « ՀՖՀՀ-ի և ԹՈՒՄՈ-ի համագործակցության նախագիծը մոտիվացնող նախագիծ է, որը թույլ կտա համալսարանին դառնալ ավելի դինամիկ։ Ես այսօր ուրախ եմ շուրջս տեսնել այս համալսարանի տված կրթության արդյունքը՝ ֆրանկոֆոն ուսանողներին և շրջանավարտներին »:

Հայաստանում ֆրանսիական համալսարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031