Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում առաջարկում են ՀՀ զինանշանի հարցը բերել օրակարգ, սխալներն ուղղել. «Մեր զինանշանը հնչում է ֆալշ»

Հոկտեմբեր 22,2019 18:05

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀ զինանշանի եւ զինանշանում տեղ գտած սխալների մասին խոսեց: Նա ասաց, որ սիմվոլիկ նշանները հստակ լեզու են, կարող են ընթեռնել ու հերալդիկայի՝ զինանիշագիտության մասնագետները բազմաթիվ սխալներ են տեսնում. «Երբ անվարժ նվագախմբով նվագում են ինչ-որ երկրի հիմն, տխուր պատկեր է ստացվում, այսինքն, մեր զինանշանը հնչում է ֆալշ, ըստ մասնագետների»:

Պատգամավորն ասաց, որ մասնագետների հետ է հանդիպել ու մտադիր է այս հարցը բերել օրակարգ ու շտկումները զինանշանում արվեն այնպես, որ լինի սահուն, թեթեւ, երաժշտական լեզվով ասած՝ «լեգատո»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031