«Ես հարցին կարող եմ իրավական գնահատական տալ, հետո՝ քաղաքական: Բայց երեկ փոխվարչապետն ասաց, որ Սահմանադրական դատարանի խնդիրը քաղաքական է: Նման պնդումների համար վաղը մեր քթից բերելու են»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Սահմանադրական դատարանի եւ նրա նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ իրավիճակին, ասաց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում ասել էր. «Քաղաքական առումով պետք է արձանագրենք, որ ՍԴ-ում խնդիր կա»:
https://www.facebook.com/aravot.am/videos/502702803612902/
«Ստացվում է, որ ասում ենք՝ ապաքաղաքական մարմնում՝ Սահմանադրական դատարանում, քաղաքական խնդիր կա: Զարմանում եմ՝ իրավախորհրդատուներ չունե՞ն»,-նկատի ունենալով Ավինյանին՝ հարցադրում արեց Գեւորգ Պետրոսյանը:
Կարդացեք նաև
Նա նաեւ հիշեցրեց. «Սահմանադրական դատարանի ինքնահռչակ նախագահը (նկատի ունի ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին), որը դեռ չի հասել իր բյուրեղյա երազանքին, ընտրվելու օրը ասաց, թե ՍԴ դատավորի ընտրությունը քաղաքական է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ