«Ես մտահոգություն չունեմ: Կարծում եմ՝ ինչպես ուսուցիչների, զինվորականների եւ այլ ոլորտների, այնպես էլ պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձը պետք է բարձրացնել, որովհետեւ մասնավորն ավելի լավ պայմաններ է առաջարկում մասնագետներին»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով փաստին, որ վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/1371929662954859/
Նա լրագրողներին հորդորեց հանձնարարականի գաղտնիության շուրջ պարզաբանումները լսել վաղը, երբ տեղի կունենա ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը: Հարցին՝ «գուցե պատգամավորներն էլ դիմե՞ն, որպեսզի իրենց աշխատավարձն էլ բարձրանա», Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց. «Եթե պետական մարմնի մասին է խոսքը, առաջնահերթ աշխատակազմի աշխատավարձը պետք է բարձրանա: Մենք մի կերպ յոլա կգնանք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ