Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ օրենքից Նաիրի Հունանյանի օգտվելը համարում եմ անբարոյականություն». Անահիտ Բախշյան

Հոկտեմբեր 22,2019 17:05

«Ես միանշանակ դեմ եմ լինելու դրան»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց 1999 թվականի, հոկտեմբերի 27-ին, Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության  զոհ դարձած խորհրդարանի փոխխոսնակ Յուրի Բախշյանի կինը` Անահիտ Բախշյանը:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ահաբեկչական խմբի ղեկավար, ցմահ ազատազրկված Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատման համար: Դիմումը ընթացքի մեջ է: Նաիրի Հունանյանը պատիժը կրում է «Երեւան» ՔԿՀ-ում:

Օրենքը ցմահ դատապարտյալին հնարավորություն տալիս է`20 տարի պատժի կրումից հետո, նման դիմում ներկայացնել: «Ես օրենքը հարգող մարդ եմ եւ քանի դեռ ՀՀ-ում օրենքը բոլորի համար նույն ձեւով չի գործում եւ օրենքի առաջ բոլորը հավասար չեն, ուրեմն այդ օրենքից Նաիրի Հունանյանի օգտվելը համարում եմ անբարոյականություն»,- ասաց տիկին Բախշյանը` հավելելով`երբ ՀՀ-ն կլինի օրենքի, արդարադատության երկիր, «միգուցե մտածեմ`թող մի տականք էլ ավել էս արեւի տակ ման գա»:

Տիկին Բախշյանը տարակուսած է. «Անբարոյականության ի՞նչ աստիճան պետք է ունենա արդարադատության համակարգը, որը այդ դիմումն ուշադրության կարժանացնի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031