Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսադաշտում կան կասկածյալ անձինք․ Գյումրիում՝ թոշակառու կնոջ տան վրա ավազակային հարձակման հետքերով

Հոկտեմբեր 22,2019 16:55

Ինչպես տեղեկացրել էր shamshyan.com-ը, հոկտեմբերի 20-ին, ժամը 04․00-ի սահմաններում  երկու դիմակավորված անձինք հարմարեցրած բանալիով բացել էին Գյումրու Կամո փողոցի վրա գտնվող շենքերից մեկում բնակվող 70-ամյա Սուսաննա Բ․-ի բնակարանի մուտքը, ծեծի ենթարկել կնոջը, հափշտակել ոսկյա մատանիներ ու գումար եւ դիմել էին փախուստի։

Կնոջը տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն։

Բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ կնոջ մոտ եղել է մարմնի տարբեր մասերի հյուսվածքների սալջարդ, նա, սակայն չի հոսպիտալացվել, բժշկական օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։

Կինը բնակվում է միայնակ, նրա հարազատներն ապրում են արտերկրում։

Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանն էլ մեզ տեղեկացրեց, որ հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այս պահին քրեական գործով որպես կասկածյալ ներգրավված անձինք չկան, սակայն օպերատիվ մարմիների տեսադաշտում կան անձինք։

«Կատարվել են բազմաթիվ գործողություններ գործի հանգամանքները պարզելու, նշված հանցանքը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,- ասաց դատախազը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Police. am կայքի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031