Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշոտյանը՝ ԱԳՆ-ին. Ձեզ մի քիչ ծանր պահեք, պարոնայք

Հոկտեմբեր 22,2019 16:53

Տրենդից դուրս է, բայց պիտի ասեմ։

«Մեջքն ուղղած» արտաքին քաղաքականության մասին զառանցանքները սալով կտրեմ։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը օրերս ողջունել է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը։

Ես, անխոս, Ուկրաինայի հետ հարաբերությունների բարելավման եւ հայ-ուկրաինական դարավոր բարեկամության ամրապնդման ջերմեռանդ կողմնակից եմ։ Մենք եւ ուկրաինացիները հոգեհարազատ ժողովուրդներ ենք, բայց մեր պետությունները պատմության բերումով դարձել են աշխարհաքաղաքական հակառակորդներ։

Հիշեցնեմ, որ դեռ հեռավոր 90-ականներին Ուկրաինան պաշտոնապես սատարում էր Ադրբեջանին, անգամ մինչեւ Ղրիմի հարցը, բայց ժողովուրդների միջեւ բարեկամությունը շարունակվում էր։ Վկան՝ նաեւ մեր մարդաշատ եւ ուժեղ ուկրաինահայ համայնքը։

Իհարկե այսօր ստեղծված իրավիճակում պետք է մաքսիմալ ջանքեր գործադրել միջպետական հարաբերությունների կարգավորման համար։ Ավաղ, նոր իշխանությունների օրոք ոչ Փաշինյանի ուկրաիներենով թվիտերը, ոչ Նիկոլի՝ Պուտինի հետ շփվելու մասին Զելենսկուն տրված խորհուրդները իրենց արդյունքը չտվեցին։

Օրինակ, ուկրաինական ԱԳՆ-ի Արցախ այցելուների մասին հայտնի հայտարարությունը։

Եւ ահա, կրկին փորձեք։ Հայաստանի ԱԳՆ-ն հատուկ ողջունում է իրականում շարքային մի բան՝ խորհրդարանական բարեկամական խմբի ստեղծումը։

Ուկրաինայի հետ մեր ԱԺ-ն բարեկամական խումբը վերստեղծել է 2019 թվականի ամռանը։ Մինչ այդ էլ նախորդ գումարման ԱԺ-ում գոյություն ուներ։ Ու ի՞նչ։ Ուկրաինայի ԱԳՆ-ն մերինի նման հայտարարությու՞ն է արել։ Մեր ԱԺ-ի որոշումը հատուկ ողջունե՞լ են։

Ձեզ մի քիչ ծանր պահեք, պարոնայք։ Եթե այս դեպքում սիմետրիկ հարաբերություններ չեք կարում պահել, բա գերտերությունների հետ հարաբերությունների մասին ի՞նչ եք մեծ-մեծ փրթում։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031