«Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։ Այս մասին 24News-ին հայտնել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Ըստ նրա՝ Հունանյանը համապատասխան դիմում է ներկայացրել մոտ երկու շաբաթ առաջ, այն ընթացքի մեջ է։
«Դատապարտյալը դիմում է քրեակատարողական ծառայությանը, քրեակատարողական ծառայությունն էլ տեղաբաշխման հանձնաժողովի նիստ է կազմում, և այդ նիստի ժամանակ քննարկվում է դիմումը։ Դրանից զատ «պրոբացիան» է եզրակացությունը կազմում և տալիս», – նշել է Նավիկյանը՝ հավելելով, որ «քանի որ Հունանյանի ազատազրկման 20 տարին լրացել է, 20 տարուց հետո ցմահ դատապարտյալները իրավունք ունեն դիմել պայմանական վաղաժամկետ ազատման համար»։