Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՍԴ-ն ԱԺ-ի հանդեպ դրսևորեց անհարգալից վերաբերմունք. անարձագանք չի մնա». Մակունց

Հոկտեմբեր 22,2019 15:53

«Դեռեւս առկա են այն բոլոր մտահոգությունները, որոնք կային մեր նախագծում։ Իմ կարծիքով՝ այդ որոշմամբ ՍԴ-ն ԱԺ-ի հանդեպ դրսևորվել է անհարգալից վերաբերմունք: Դա, իհարկե, անարձագանք չի մնա»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումի՝ ՍԴ-ի կողմից վարույթ ընդունելը մերժելուն, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Թե ինչպես են հասնելու իրավական ճանապարհով Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցմանը, Լիլիթ Մակունցը նշեց, որ կիրառելու են դատաիրավական համակարգի բարեփոխումների իրենց տեսլականը՝ մի շարք օրինագծերի միջոցով:

«ՍԴ-ն խորացրել է վստահության ճգնաժամը, որը կա իր հանդեպ: Մենք խնդիր չէինք դրել լուծելու ՍԴ-ի ճգնաժամը։ Մենք շարունակելու ենք մեր պլանով, որն Արդարադատության նախարարության մշակած ռազմավարական փաթեթն է»,-եզրափակեց Լիլիթ Մակունցը:

https://www.facebook.com/aravot.am/videos/2352611811734098/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031