Հայաստանը չի մասնակցի «Չմիացված երկրների շարժման» գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 25-26-ին Բաքվում: Ինչպես հաղորդում է Interfax-ի ադրբեջանական ծառայությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Ռամիզ Հասանովը:
«Հայաստանը հայտ չի ներկայացրել «Չմիացված երկրների շարժման» գագաթնաժողովին մասնակցելու համար: Այո, երկիրը դիտորդի կարգավիճակ ունի կազմակերպությունում, բայց չկա մասնակիցների ցուցակում, որոնք մասնակցության համար գրանցվել են կազմակերպության կայքում»,-ասել է նա:
Փոխարտգործնախարարի խոսքով՝ Ադրբեջանը «դեմ չի արտահայտվել գագաթնաժողովին այս կամ այն երկրի մասնակցության վերաբերյալ»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ