«Որքանով հասկացա՝ պարգեւավճարներ են տրվել, եւ նախարարների աշխատավարձը դարձել է մեկ ու կես միլիոն դրամ: Դեմ չեմ, որ լավ աշխատողները պարգեւավճար ստանան: Դեմ եմ գաղտնիությանը: Սա խայտառակություն է: Անելուց պետք է բաց եւ հրապարակային անեն»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով տեղեկատվությանն այն մասին, որ վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Նախարարները հանրային ծառայողներ են, իսկ նրանց պաշտոնները՝ քաղաքական նշանակում: Ուստի բոլորը պետք է իմանան: Ես կողմ եմ, եթե նախարարի աշխատավարձը բարձրացնեն, կամ պարգեւավճարներ տան, բայց դա չի կարելի անել գաղտնի»,-հավելեց Էդմոն Մարուքյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/553441915430904/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ