Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կոչ եմ անում կոռեկտության սահմաններից դուրս չգալ, ինձ սթափվելու կոչ մենակ իմ հայրը կարա ինձ անի». Թունյանի պատասխանը՝ Էդմոն Մարուքյանին

Հոկտեմբեր 22,2019 14:51

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ նիստում ընդդիմադիր պատգամավորների նախագծերը մերժելուց հետո «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը թեժ վիճեցին: Մարուքյանը Թունյանին կոչ արեց նորմալ իրեն պահել, սթափվել:

Ավելի ուշ Թունյանը, արձագանքելով Մարուքյանին, իր ելույթում ասաց. «Պարոն Մարուքյան, 50+50=100, 40+40+20 էլի հավասար է 100, 50X2 էլի հավասար է 100, սա պարզ թվաբանություն է: Հիմա եթե դուք այնպիսի բան եք առաջարկում, որի արդյունքում գումարը 100-ից մեծ է լինում, դառնում է 150, պետք է ցույց տաք այն տեղը, որից պակասեցնենք գումարը: Պետական բյուջեն ինքը կաուչուկից չի, հետեւանքներ են լինում, ու դուք այդ հետեւանքները շատ լավ հասկանում եք: Ասում եք՝ պոպուլիզմը դուք եք անում: Ուրեմն հետ գնացեք, իմ գիտակցական կյանքի ամբողջ ընթացքում կենսագրությունս էլ փորփրեք, հնչեցրածս ելույթներն էլ, գրածս հոդվածներն էլ ու գտեք այնտեղ պոպուլիզմի որեւէ տարր: Հետո կգտնեք, կգաք ձեր մյուս ելույթին կներկայացնեք, ես ներողություն կխնդրեմ: Ես ինչքան էլ հավասարակշռված ու զուսպ մարդ եմ, հարգում եմ գործընկերային հարաբերությունները, թե՛ փորձը, թե՛ վաստակը, ես ձեզ կոչ եմ անում կոռեկտության սահմաններից դուրս չգալ: Ինձ սթափվելու կոչ մենակ իմ հայրը կարա ինձ անի: Դուք ոչ մի իրավունք չունեք ինձ էդպիսի կոչ անեք, թե չէ ասելով որ լինի, հավատացեք, ձեզանից շատ կարելի է ասել»:

Մարուքյանն էլ պատասխանեց. «Եկել եք էստեղ, ասում եք՝ էն անգամ բան չարինք, բայց որ շատ բան անեք՝ արդեն կասենք պոպուլիզմ եք անում: Այսինքն, էդ մեզ արդեն ուզում էիք վախացնել, սպառնո՞ւմ էիք մեզ: Եթե պոպուլիզմից խոսենք, էնքան բան կա, էդ իռոնիաներով մեր հետ մի խոսացեք, ասում եմ: Էն մարդիկ, ովքեր մեզ կփորձեն վիրավորել, ասում ենք՝ սթափվեք, տեղը բերեք, հանդարտվեք, մի հատ իմացեք որտեղ եք գտնվում, ում հետ եք խոսում, ինչ կա-չկա, ոնց եք, բարեւ ձեզ, գործերը նորմա՞լ են, էս է խնդիրը»,-հեգնելով պատասխանեց Մարուքյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031