Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա դրանք կարա՞ն լինեն օգնականներ եւ խորհրդականներ». Ծառուկյանը դժգոհ է պաշտոնյաներից

Հոկտեմբեր 22,2019 14:22

«Մենք ասել ենք, որ ներդրողների համար դիմելու մեկ պատուհան պետք է լինի: Այսօր 70%-ի ներդրում չի կատարվում: Ներդրողն իրեն պետք է ուժեղ եւ պաշտպանված զգա այստեղ: Մենք այսօր հարցեր ենք բարձրաձայնում, իրենցը (նկատի ունի իշխանավորներին) բոլորն ընդունելի է, իրենք բոլորը տաղանդավոր փորձա… տո ոչ մեկ էլ փորձառու չի, ոչ մեկն իր կյանքում քարը քարին չի դրել, բայց քայլել է Նիկոլ Փաշինյանի կողքին եւ պաշտոն ստացել: Այսպես երկիր չի կայանա»,-լրագրողների հետ զրույցում այսօր խոսելով ներդրումների ծավալի մասին, ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ըստ կատարած աշխատանքի պետք է պաշտոնների նշանակի մարդկանց՝ հաշվի չառնելով ծանոթ-բարեկամ լինելը, կուսակցական կողմնորոշումը. «Տնտեսական հեղափոխություն է պետք: Թե չէ, ցանկացած ոլորտի ղեկավարին նայեք մի հատ իրական կյանքում՝ իր ճանապարհը, փորձն ու գործունեությունը: Բա դրանք կարա՞ն լինեն օգնականներ եւ խորհրդականներ… թող կողքից նայեն, սովորեն, եւ երբ փորձ ձեռք կբերեն… այս մոտեցմամբ տնտեսական հեղափոխություն չի կարող լինել: Ես սրտացավ եմ եւ ուզում եմ մարդկանց դեպքին ժպիտ լինի, որը չկա՝ տխուր, վարկի տակ, պարտքի տակ…»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031